Մեծ հնարավորության մանրախնդիր ու ցավագին պարպումը. 2018-ի շղթան՝ մինչ, եւ հետո

Եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանն անկախ պետություն լինելու շանս չէր ունենա, նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին եւ վեևստին ակնարկելով եւ միաժամանակ բաց տեքստով ասելով այն, ինչ բազմիցս ասել է 44-օրյա պատերազմից հետո՝ իրադարձությունների բուն ընթացքը սկսել է շատ աավելի վաղմ, դեռեւս 2013-16 թվականներին: Դա բավականին ակնառու է, եւ այստեղ իհարկե չկա կարիք, որպեսզի այդ մասին խոսի Նիկոլ Փաշինյանը կամ որեւէ այլ գործիչ:

Անկասկած է, որ 2018-ից հետո Հայաստանի հետ տեղի ունեցածը սկսվել է ոչ թե 2018-ին, կամ 2018-ով, այլ դրանից առնվազն տասնամյակ առաջ, եթե չասենք՝ շատ ավելի առաջ: Եվ այս թեմային ինքս անդրադարձել եմ հենց առնվազն տասնամյակ, պարբերաբար, դիտարկելով ամենատարբեր անկյուններից եւ ամենատարբեր շերտերով, երբ թեմաները Հայաստանում բոլորովին տրենդային չէին,, իսկ երկրի ընդդիմության կամ այսպես ասած ոչիշխանական ուժերի ձեւավորած տրենդներն էլ վերաբերում էին Հայաստանը եվրասիական միության անդամ դարձնելու «անշրջելիությանը»: Անկասկած է, գործընթացը ծավալվել է առնվազն տասնամյակ առաջ եւ այստեղ բոլորովին ներկա ու նախկին իշխանության հարց չէ, թեեւ ներկաներն ու նախկինները դարձրել են հենց այդպիսի հարց՝ զուտ իրենց քաղաքական հաշվարկներից եւ շահերից եկնելով: Եվ իրապես, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ անկախ, թե այդ իրադարձությանը ով ինչ բնորոշում է տալիս ըստ սեփական հայեցողության կամ քաղաքական հայացքների, Հայաստանի համար տալիս էր իրավիճակ փոխելու պատմական հնարավորություն:

Դրա հիմքում կարող էր լինել այն ժողովրդական էներգիան, որ կուտակվեց արագ եւ դինամիկ զարգացումների արդյունքում: Կասկածի ցեր է, որ տեղի ունեցածը հնարավոր եղավ թե ներքին, թե արտաքին տնտեսա-քաղաքական ուժերի գործնականում բացարձակ լոյալության, չբարձրաձայնված, բայց ամուր կոնսենսուսի պայմաններում, սակայն այդուհանդերձ գործընթացը ծավալվեց ժողովրդական էներգիայի հիմքի վրա, ինչը չափազանց թանկ կապիտալ էր հետագայում կարեւորագույն հարցեր լուծելու համար: Դժբախտաբար, այդ կապիտալը մսխվեց: Մսխվեց ներքին «ռազբորկաների» վրա: Ժողովրդական էներգիան վատնվեց նախկին-ներկա «սխեմայով», որի դերակատարները կամա, թե ակամա նպաստեցին հենց պատմական հնարավորության կորստին: Այն, ինչ պահպանվել է այսօր՝ որպես Հայաստանի ինքնիշխան պետականության պահպանման հնարավորություն, նվազագույնն է, որ կարող էր լինել:

Որովհետեւ, արդյունավետ, համակարգային, հայեցակարգային ընկալումների, իմաստնոության եւ ընթացքի պարագայում Հայաստանն այսօր բոորովին չպետք է կանգնած լիներ ինքնիշխանություն, պետականություն փրկելու հրամայականի առաջ, այլ կարող էր եւ պետք է լիներ բոլորովին այլ որակական խնդիրներ ու անելիքներ ենթադրող հանգրվանում: Եվ որպեսզի վաղը Հայաստանը դարձյալ կանգնած չլինի նվազագույն ընտրության ավելի ու ավելի նեղացող եւ կենսականացվող հրամայականի առաջ, պետք է տեղի ունենա որակական, խորքային վերափոխումը՝ սկսած հասարակական-քաղաքական հարաբերություններից, մինչեւ պետական կառավարման էթիկա եւ արդյունավետություն: Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած մեծամասշտաբ փոփոխությունը ներքին կյանքում արագորեն հասցվեց մանրախնդրության, այդ կերպ առաջացնելով խորքային վիհ արտաքին աշխարհի ծավալումների եւ ներքին կյանքի բովանդակության եւ ուղենիշների միջեւ: Այդ վիհն առկա է առ այսօր, եվ, եթե այն չհաղթահարվի որակապես, հնարավորությունները կմնան ցուցափեղկի, եւ գուցե նույնիսկ կոտրված ցուցափեղկի վիճակում:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles