Կաթողիկոսն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2022 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

Հոկտեմբերի18-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱԴՈԲԵ» (Adobe) ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանտանու Նարայենին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի, hայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Շնորհավորելով ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պարոն Շանտանու Նարայենի ներդրումը ՏՏ ոլորտում և կարևոր նկատեց, որ վերջինիս մտքի արգասիքները նպաստեն մարդկային կյանքի առաջընթացին ու բարօրությանը, խաղաղությանն ու արդարությանը:

Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգահեռ եղելէ նաև հայ մշակույթի և գիտական մտքի կերտողն ու արարողը՝ հանդիսանալով հայի ինքնության պաշտպանը և հարատևության երաշխավորը։

Պարոն Շանտանու Նարայենը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Կարևորվեց մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարական ձեռքբերումները։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles