19-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Հոկտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Տ.-ն է:

Դեպքի վայրում ոստիկաններին են մոտեցել 2 ռուս զբոսաշրջիկ և հայտնել, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է քաղաքացին ցած նետվել և իրենք էլ ահազանգել ու սպասել են այնքան, մինչև ժամանել են ոստիկաններն ու պարեկները: Մինչ այդ էլ ինքնասպանություն գործած տղայի հայրն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ տղան տանից դուրս է եկել ասելով, որ գնում է ինքնասպան լինի:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles