Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գալ Հայաստան կամ ՌԴ-ում ընդունել Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գալ Հայաստան կամ ՌԴ-ում ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ հնարավորություն լինի: Պուտինն այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք նրա (Փաշինյանի, խմբ) հետ կապի մեջ ենք, և նրա հրավերը կա, և մեր հրավերը կա Ռուսաստան։ Մենք բոլորս հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է ։ Նրա համար, հավանաբար, այժմ ուղևորությունների ժամանակը չէ: Բայց մենք կապի մեջ ենք մնում, աշխատում ենք իր հետ»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ երբ նորմալ իրավիճակ կստեղծվի, նա կգա Հայաստան, իսկ Փաշինյանը՝ Ռուսաստան։

«Համապատասխան գրաֆիկը կա, մեր բոլոր ծառայություններն աշխատում են, կապի մեջ են՝ և Արտաքին գործերի նախարարությունը, և Կառավարության տնտեսական բլոկը: Մեզ մոտ աշխատանքները չեն դադարել։ Աշխատանքը շարունակվում է»,- եզրափակել է Պուտինը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles