Իրանին հասանելի է դարձել Իրաքում արգելափակված 10 մլրդ դոլարը

Իրանին հասանելի է դարձել 10 միլիարդ դոլարի իր ակտիվները, որոնք նախկինում արգելափակված էին Իրաքում․ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի կենտրոնական բանկին։ Այդ միջոցները ապասառեցվել են Հարավային Կորեայում վերջերս բաց թողնված 6 միլիարդ դոլարի հետ միասին և փոխանցվել Կատարում գտնվող հաշվեհամարին:

Ս․թ․ հունիսին Իրաքի կառավարությունը ԱՄՆ-ին խնդրեց օգնել լուծել գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար Իրանի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների խնդիրը։ Իրաքը Իրանից մեծապես կախված է իր էլեկտրակայանների համար էլեկտրաէներգիայի և գազի մատակարարմամբ: Միևնույն ժամանակ, վերջին մի քանի տարվա ընթացքում Վաշինգտոնը խանգարել է Բաղդադին՝ վճարել Թեհրանին ունեցած պարտքը: Ս․թ․ ապրիլի վերջին այն կազմում էր մոտ 10 միլիարդ դոլար։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles