Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Վաղը ժամը 20-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ հանդիպումը կանցկացնի, Ռիգայում մրցելով Լատվիայի հետ։ Այս պահին մեր ազգային թիմը 7 միավորով 3-րդն է ենթախմբում։ 10-ական միավոր ունեն առաջին և երկրորդ հորիզոնականներում գտնվող Խորվաթիան և Թուրքիան։ Նշենք սակայն, որ խորվաթներն անց են կացրել 4 հանդիպում։ Ուելսի հավաքականը նույնպես ունի 7 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Լատվիացիներին դեռևս չի հաջողվել միավոր վաստակել։ Հայաստանի ազգային հավաքականը ունի տեսական հնարավորություն ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու և Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու։ Դրա համար առաջիկա երեք հանդիպումներում անհրաժեշտ է վաստակել 9 միավոր։ Լատվիայի դեմ խաղում Հայաստանն ակնհայտ ֆավորիտ է։ Այս հավաքականների միջև հունիսին Երևանում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Մեր գլխավոր թիմը մրցավայր է մեկնել օպտիմալ կազմով։ Վնասվածքի պատճառով հավաքականում չէ միայն «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որը հիմնական կազմի խաղացող չէ։ Ի տարբերություն Հայաստանի հավաքականի Լատվիան առաջիկա խաղին ընդառաջ ունի լուրջ կորուստներ։ Վնասվածքների պատճառով խաղադաշտ դուրս չեն գա հարձակվող Վլադիսլավաս Գուտկովսկիսը և պաշտպան Ռայվյաս Անդրեաս Յուրկովսկիսը։ Լատվիայի հավաքականի ավագ Քրիստերս Տոբերսը բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը որակազրկման պատճառով։ Փորձենք հասականալ ինչ մարտավարությամբ և կազմով կպայքարի մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքանդր Պետրակովը լատվիացիների դեմ։ Հաշվի առնելով հաղթանակի անհրաժեշտությունն ու մրցակցի կարգով ավելի թույլ լինելը կարծում ենք՝ Պետրակովը մարտավարական որոշակի փոփոխություններ կիրականացնի։ Մասնավորապես, ի տարբերություն Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումների վաղը մերոնք կպայքարեն ոչ թե 5 այլ 4 պաշտպաններով։ Ավելի ստույգ, ուկրաինացի մասնագետը կարող է խաղաը սկսել 4-2-3-1 դասավորությամաբ։ «Առաջին լրատվական»-ի վարկածով դարպասում կլինի Օգնեյն Չանչարևիչը, իսկ պաշտպանության կենտրոնում թիմի ավագ Վարազդատ Հարոյանն ու Գեորգի Հարությունյանը։ Աջ եզրից կգործի Արտակ Դաշյանը, իսկ ձախից՝ Նաիր Տիկնիզյանը։ Հենակետային գոտում կլինեն Ուգոչուկվու Իվուն և էդուարդ Սպերցյանը։ Վերջինս կգործի փոքր ինչ առաջ քաշված, իսկ Իվուն կկատարի այսպես ասած քանդող հենակետայինի պարտականությունը։ Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Վահան Բիչախչյանը, իսկ ձախից՝ Լուկաս Սելարայանը։

Հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանին կկատարի ենթահարձակվողի պարտականությունը, իսկ հարձակման կրակագծում կխաղա Հրանտ Լեոն-Ռանոսը։ Հաշվի առնելով Հայաստանի հավաքականի պոտենցիալը սա կարելի է համարել հարձակվողական մարտավարություն և կազմ։ Ամենայն հավանությամբ վաղը խաղաժամանակ կստանան նաև Տիգրան Բարսեղյանը, Արթուր Սերոբյանն ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Չի բացառվում, որ Պետրակովը աջ պաշտպանի դիրքում մեկնարկային կազմում ընդգրկի փորձառու Կամո Հովհաննիսյանին, իսկ Արտակ Դաշյանին օգտագործի ավելի առաջ քաշված։ Բայց այն, որ Դաշյանը կլինի մեկնարկային կազմում կարծում ենք պարզ է։ Կարևոր արձանագրում, Ալեքսանդր Պետրակովի հաջողվել է ձևավորել այսպես կոչված հավաքականի կորիզը ըստ խաղային դիրքերի։

Ավելին, կիսապաշտպանության հատկապես աջ եզրում կա մրցակցություն։ Խաղային այս դիրքում մեկանարկային կազմում տեղ ունենալու համար պայքարում են Բարսեղյանը, Բիչախչյանը Սերոբյանը և Սևիկյանը։ Այս բոլոր ֆուտբոլիստներն արժանի են խաղալու հիմնական կազմում։ Նրանց պոտենցիալն օբտագործելու համար ուկրաինացի մարզիչը հավանաբար կդիմի մարտավարական գործողությունների։ Նշենք, որ բացառությամբ Բալեկյանի՝ Հայաստանի հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles