ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մահացածն ու վիրավորներն Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին, բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1951 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրյա փոսը»,- հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Է. Ս.-ն (ծնված 1954 թ․) և Զ. Ա.-ն (ծնված 1950 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, ստացել համապատասխան օգնություն և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, Է. Ս.-ինը՝ միջին ծանրության, իսկ Զ. Ա.-ինը՝ բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Սենորիկ Բ.-ն գիտակցության չգալով մահացել է: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղբյուրի տեղեկություններով՝ 01-ի վարորդն ու ուղևորներն Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles