Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացի

Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով նշված կենտրոն տեղափոխված մի քանի վիրավորներ։

Նշված անձինք կենտրոն էին տեղափոխվել «մարմնի մակերեսի 3-4-րդ աստիճանի ծայրահեղ ծանր այրվածքով, սուր շնչառական և սրտային անբավարարություն, այրվածքային շոկ՝ բոցով, ջերմային այրվածք՝ բոցով» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվելու են ԼՂ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչություն։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles