Ո՞ւմ է ապավինում Փաշինյանը, երբ նպատակադրված հակառուսական գիծ է տանում. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան էջում զետեղվել է Արա Աբրահամյանի կարծիքը՝ Նիկոլ Փաշինյանի հակառուսական վարքագծի և Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին:

«Ո՞ւմ է ապավինում Փաշինյանը, երբ նպատակադրված հակառուսական գիծ է տանում, միաժամանակ հայտարարելով, որ արևմտյան երկրներն առայժմ չեն կարող երեշխավորել մեր անվտանգությունը, և որ դրա համար Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի: Ընդ որում լռում է, թե ինի «անակնկալներ» է պատրաստում հայ ժողովրդի համար՝ այդ «երկար ճանապարհին»:

Ո՞վ է երաշխիքներ տալու Հայաստանի քաղաքացիներին և ապահովելու նրանց անվտանգությունն այդ ճանապարհին: «Կառուցողական», ինչպես նրան անվանում է Փաշինյանը, Ալիևը, ով բացահայտ հայտարարում է, որ իր պապու գերեզմանին երդվել է՝ գրավել հայկական Զանգեզուրը: Կամ Էրդողա՞նը, որի երդմնակալության ժամանակ Հայաստանի վարչապետը հայտնվել էր տասներորդականի դերում: Իսկ գուցե նրա կողմից արժեզրկված բանակը, հերոսները կամ մտավորականությու՞նը:

Փաշինյանը պետք է հստակ ասի, թե այսուհետ ո՞վ է կրում Հայաստանի յուրաքանչյու քաղաքացու կյանքի և անվտանգության պատասխանատվությունը:

Թեև … Որքա՞ն այդպիսի հայտարարություններ են եղել վերջին հինգ տարվա ընթացքում: Բայց խաղաղության, ազատությունների և ժողովրդավարության մասին նրա բոլոր խոստումների արդյունքը եղել է պատերազմը, բռնատիրությունը, ստորացումները, Արցախում սովն ու անօգնականությունը», — ասել է Արա Աբրահամյանը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles