2023-ի առաջին ութ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 1,6 մլն մարդ. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարությւոնից տեղեկացնում են՝ Երևանում մեկնարկել է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որին մասնակցել է նաև նախարար Վահան Քերոբյանը։

Իր ելույթում նախարարն ընդգծել է ՀՀ-ում 2023 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում գրանցված զբոսաշրջիկների թվի զգալի աճը, որը շուրջ 30%-ով ավելի է 2019 թ. ցուցանիշներից և կազմում է մոտ 1,6 մլն մարդ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկա 10 տարում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստերներ, որոնցից առաջին երեքը՝ Արենիում, Գյումրիում, Դիլիջանում: Այս տարի ոլորտի զարգացման խթանման համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել։

Ֆորումի շրջանակներում կայացել է նաև նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր տնօրեն Նատալյա Բայոնայի և Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ալլեսանդրա Պրիյանտեի հետ։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles