Փառահեղ՝ կամային հաղթանակ Ուելսում

Ուելսի «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրի Ուելս-Հայաստան խաղը բավականին դինամիկ էր, Հայաստանի հավաքականը կամային խաղ ցույց տվեց։

Առաջին գոլը խփեցին դաշտի տերերը։ 10-րդ րոպեին հաշիվը բացեց Դենիել Ջեյմսը։ 19-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը։

30-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Հրանտ-Լեոն Ռանոսը։ Թիմերն այս հաշվով գնացին ընդմիջման՝ 1։2։

Երկրորդ խաղակեսը նույնպես ընթացավ փոխնիփոխ գրոհներով։ 66-րդ րոպեին Ռանոսը դուբլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 1։3։

72-րդ րոպեին Ուելսի հավաքականին հաջողվեց կրճատել հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Հարրի Ուիլսոնը, սակայն 3 րոպե անց դուբլ ձևակերպելու հերթն արդեն Սելարայանինն էր՝ 2։4։

78-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Չանչարևիչին հարվածելու համար դաշտից հեռացվեց Ուելսի հավաքականի հարձակվող Քիֆեր Մուրը, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություն տեղի չունեցավ։

Պետրակովի սաները հաղթեցին 4։2 հաշվով։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles