Էրդողանը Թուրքիային խոստացել է կայունության դար և նոր սահմանադրություն

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են երկրի օրենսդիր մարմնի քննարկմանը ներկայացնել երկրի հիմնական օրենքում փոփոխության նախագիծը, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Daily Sabah-ը։ Նրա խոսքով, դա վերաբերում է այն առաջարկներին, որոնց մասին Անկարան հայտարարել էր դեռ մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ։

«Մենք ևս մեկ անգամ խորհրդարանին կներկայացնենք Սահմանադրության փոփոխության մեր առաջարկը, որը թարմացրել ենք ընտրություններից առաջ»,- պարզաբանել է Էրդողանը։

Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, երկրի նոր կառավարությունը իր աշխատանքի շրջանակներում պատրաստվում է իրագործել երկու կոնցեպցիա։ Նա նաև հավելել է, որ մեկը վերաբերում է երկրում կայունությանը, մյուսը՝ անվտանգությանը։

«Մենք Թուրքիայի հարյուրամյակը կկառուցենք կայունությամբ և անվտանգությամբ»,- ընդգծել է Էրդողանը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles