Ամենադաժանն ինձ համար իմ 12-ամյա դստեր հայացքն էր՝ չհամակերպվող, մելամաղձոտ, լուռ արցունքները. Արմեն Չարչյան․

Մոտ երկու տարի է արդեն, որ ընթանում է իմ դեմ բացարձակ անհիմն, ապօրինի, նպատակաուղղված քաղաքական հետապնդում․ այսօր դատական նիստում այսպես իր ցուցմունքը սկսեց «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։ Այս մասին հաղորդում է «Առավոտ»-ը։

Նրա բնորոշմամբ՝ վերջին երկու տարում ստեղծված իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի. «Ամառային կեսգիշերային երազ, կամ մեծ աղմուկ ոչինչից» կատակերգությանը»: Արմեն Չարչյանը պատմեց, որ համանուն օպերայի կրկնակի պրեմիերան ինքը և իր ընտանիքի անդամները 2019թ. հոկտեմբերին Վիեննայի օպերային թատրոնում կայսերական օթյակում են դիտել. «Մենք դիտեցինք օպերա-կատակերգություն, սակայն իրական կյանքում նույնը կատարվեց ինձ հետ, նաև իմ ընտանիքի, հարազատների, ընկերների և բարեկամների հետ: Որպես ֆարս, որպես ողբերգություն: Մոտ 5 ամիս ես գտնվեցի կալանքի տակ և նույնքան ժամանակ պահանջվեց, որ ես փոքր ինչ վերականգնեմ կալանավայրում խաթարված առողջությունս և շարունակեմ կյանք և առողջություն պարգևել ժողովրդիս: 10 ամսվա ընթացքում ես կանեի մոտ 200 վիրահատություն և մոտ 4000 խորհրդատվություն և բուժում, որոնք ցավոք չարվեցին: Սա է այս գործընթացի հանրային հասարակական արժեքը, իհարկե, խիստ բացասական նշանով: Սա, ի գիտություն, գործընթացը նախաձեռնողների՝ Բ 26 (Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայրի հասցեն-խմբ․), ՀՔԾ և նրանց հրահանգողներին»:

Խոսելով իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթից՝ Արմեն Չարչյանը նկատեց, որ սղագրության չորս դրվագում նշվում է՝ խոսքը չի հասկացվում, երեք դրվագում՝ միտքը չի ավարտվում:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles