Գործը ոչինչ է, PR-ը՝ ամեն ինչ. ինչո՞վ է զբաղված Տիգրան Ավինյանը

Չնայած երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, երբ իշխանությունները փաստացի ընտրել են Արցախից ձեռքերը լվանալու ճանապարհը, հասարակության ներսում լարվածության աստիճանը հասել է գագաթնակետին, իսկ տարածաշրջանը եռում է, Երևանի փոխքաղաքապետ, սակայն, դե ֆակտո քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը դույզն անգամ չի շեղվում իր նախընտրական արշավից:

Դիցուք՝ վերջինս վերանվանակոչված դպրոցների կարմիր ժապավեններ է կտրում, համաքաղաքային շաբաթօրյակի է մասնակցում, մասնակցում է Երևանյան գրքի միջացգային փառատոնին, այն էլ այնպիսի ասուլիսով, որ անգամ բուն փառատոնն է ստվերվում և ներկաները մոռանում են՝ ինչի համար են հավաքվել: Այցելում է Աբու Դաբի և քննարկում խելացի քաղաքների համակարգերի ստեղծումը: Թե որքան հեռու է Երևանը խելացի քաղաքների մոդելից, կարելի է դատել աշխատանքային ժամվա ավարտից հետո հանրային տրանսպորտի կանգառներում առաջացող դարակազմիկ կուտակումներից:

Փոխքաղաքապետը այն աստիճան է տարվել, որ անգամ այլ կառույցների գործին է հարվածում, մասնավորապես՝ հանդես է գալիս իբրև Վեոլիա Ջրի խոսնակ՝ հայտարարելով, որ վթարավերականգնողնական աշխատանքները այս կամ այն թաղամասում հաջողությամբ ավարտվել են: Կամ ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ, երբ հայտարարում է, որ սպասվում են կարևոր մշակութային իրադարձություններ: Թե ինչ կապ ունի վթարված կոյուղու վերականգման կամ բալետային ներկայացման հետ Ավինյանը՝ մնում է կռահել: Սակայն,ամեն դեպքում, շնորհակալ լինենք նրան՝ հանրությանը տեղյակ պահելու համար:

Անշուշտ, եթե Տիգրան Ավինյանը ինքնամոռաց տրված չլիներ նախընտրական արշավին, թերևս կնկատեր Երևանի առջև ծառացած շատ ավելի կարևոր խնդիրները: Դիցուք՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները կարելի էր կազմակերպել շատ ավելի օպերատիվ և ոչ թե երևանցիներին հորդորել մեկ շաբաթ դիմանալ թունավոր արտանետումներին: Կզբաղվեր Ներքին Չարբախի անօրինական շին աղբավայրով, որը ակնհայտորեն խաթարում է բնապահպանական նորմերը, հատկապես, որ քաղաքային իշխանությունները իրենց իսկ պնդմամբ չեն հանդուրժում անօրինական կառույցները: Ավինյանը կզբաղվեր Երևանյան ասֆալտը զարդարող փոսերի, գծանշանների և լուսանշանների խնդրով, որոնք ամենօրյա խցանումների և վթարների պատճառներ են դառնում:

Այս խնդիրների մասին քաջատեղյակ են երևանցիները, ովքեր Ավինյանի գրառումների տակ բարձրաձայնում են դրանց մասին:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles