Ինչպես է փոխվել ՔՊ-ական թաղապետերի կյանքը՝ պաշտոնը ստանձնելուց հետո

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է անցում կատարել բնակչության համընդհանուր հայտարարագրման և, ըստ էության, ոչ թե կոպեկ առ կոպեկ վերադարձնել նախկինների թալանը, այլ՝ կոպեկ առ կոպեկ հաշվել սեփական քաղաքացիների գրպանի պարունակությունը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Փաշինյանի այս հետաքրքրասիրությունը, կարծես թե, չի տարածվում յուրայինների, սեփական թիմակիցների վրա, քանի որ վերջիններիս պաշտոնական հայտարարագրերն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս:

Բացառություն չեղան նաև Երևանի մի շարք վարչական շրջանների ղեկավարները։

Դիցուք՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հայտարարագրել է 25,000,000.00 ՀՀ դրամ և 200,000.00 ԱՄՆ դոլար: Որևէ այլ տիպի եկամուտ, շարժական կամ անշարժ գույք վերջինս չի հայտարարագրել:

Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոման Համբարձումյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան, 30,000.00 դոլարի բանկային ավանդ, 16,000.00 դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, 37,000.00 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, և 3,700.00 եվրո: Վերջինս ունի նաև 40,000.00 և 54,800.00 ԱՄՆ դոլարի ձևակերպած հիպոթեքային վարկ: Այս դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե որտեղից և ինչ աղբյուրներից է Համբարձումյանը ձեռք բերել թանկարժեք ժամացույցը և որտեղից 30 հազար ԱՄՆ դոլարը բանկային ավանդի տեսքով, եթե որպես աշխատանքից եկամուտ նա գրանցել է ընդամենը 1,700,000.00 ՀՀ դրամ:

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը 2021 թվականի հայտարարագիրը նույնպես անչափ խոսուն է: Հակոբյանը ձեռք է բերել Նիսան մակնիշի ավտոմեքենա, ունի բավական մեծ թվով բանկային ավանդներ:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը հայտարարագրել է 2020-ին գնված BMW մակնիշի ավտոմեքենա, 4,500.00 ԱՄՆ դոլար, 15,000.00 եվրո, 100,000.00 ռուբլի և 4,100,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար: Սա այն դեպքում, երբ աշխատանքի դիմաց վարձատրությունը Երևանի քաղաքապետարանից կազմել է ընդամենը 3,174,743.00 ՀՀ դրամ:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված Կամսար Բաբինյանը 2022-ին բազմաբնակարան շենքում որպես ժառանգություն բնակարան է ստացել: 2021-ին վեջրինս ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է 75,000.00 ԱՄՆ դոլար, 3,000,000.00 ՀՀ դրամ և 7,000.00 եվրա կանխիկ դրամ:

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը հայտարարագրել է հողամաս, 2020-ին գնված LAND ROVER մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,017,000.00 դրամ, պաշտոնյան հայտարարագրել է 789,600.00 կանխիկ դրամ:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, NISSAN, FORD և 2 KIA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև VAZ և TOYOTA մակնիշի ավտոմեքենաներ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,013.00 դոլար: Կանխիկ դրամը 2,000,000.00 ՀՀ դրամ և 32 հազար ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում եկամուտները կազմել են 60,636,756.00 դրամ և 28,500.00 դոլար: 2020-ին Մհերյանը հայտարարագրել էր 2,000,000.00 կանխիկ դրամ, 7,000.00 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել էր 4,821,025.00 դրամ:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հայտարարագրել է բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 278,600.00 դրամ. կանխիկ դրամը՝ 5,600,000.00 դրամ, եկամուտները՝ 7,929,358.00 դրամ; Բալայանը 2019-ին հայտարարագրել էր բնակարան, ավտոմեքենա, 4,847,581.00 դրամի եկամուտ:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles