Հեղափոխական տապալումները. Հայկակ Արշամյան

ԼՈւՐԵՐ.com-ը սկսում է շարք, որտեղ ընթերցողի ուշադրությանը կներկայացնենք իրենք վստահված ոլորտները տապալած պաշտոնյաների գործունեությունը: Այսօր կանդրադառնանք Հայաստան հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին:

2018 թվականի սեպտեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը և հանրությանը վստահեցնում էին, որ այդ նշանակումով հիմնադրամի պատմության մեջ նոր էջ է բացվելու: Նոր էջ իսկապես բացվեց, սակայն թե որքանով է այդ էջը հիմնադրամի պատմության մեջ հիշվելու որպես պատմական՝ դժվար է ասել, թերևս՝ պատմական ձախողված և պատմական սկանդալային:

Մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ պատերազմի ծանր օրերին աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ, որը կազմում է 107 միլիոն դոլար, չի ծառայել իր նպատակին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80 %-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ և հանրությունից գաղտնի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։

Միայն բարձրացված մեծ աղմուկից հետո կառավարությունը ստիպված եղավ հաստատել, որ 52 մլրդ դրամ գումար փոխանցվել է պետբյուջե, այսինքն՝ հայտնվել է կառավարության տնօրինության տակ։ Փաստացի խոսքը հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին է: Իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հենց հիմնադրամի կանոնադրության համապատասխան կարող են կատարվել վճարումներ և մատուցվել ծառայություններ: Իսկ այն փաստը, որ հիմնադրամի հաշվեկշռում եղած գումարը նվիրաբերվել է կառավարությանը, այդ արդեն իսկ հիմնադրամի կանոնադրության խախտում է։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն` հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։ Սակայն, հիմնադրանի տնօրեն Հայկակ Արշամյանը այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ուներ։

Կար ժամանակ, երբ հիմնադրամն Արցախում, Սյունիքում հսկայածավալ աշխատանքներ էր կատարում՝ դպրոցներ, ճանապարհներ էր կառուցում, սակայն այդ ժամանակները, ինչպես հասկանում ենք, անցել են և այսօր Արշամյանի ղեկավարած հիմնադրամը զբաղված է դիցուք՝ հետևյալ խնդիրների լուծմամբ: Մասնավորապես, հիմնադրամը հայտարարել է, թե ինչ «հուժկու» օգնություն է պատրաստվում տրամադրել Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներին: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով` առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ: Այսինքն, ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրինության, աշխարհից կտրված, թուրքի նշանառության տակ ապրող, էլեմենտար կենցաղային կարիքների բավարարման հետ լուրջ խնդիրներ ունեցող Շուռնուխում, Խոզնավարում, Դավիթ Բեկում կամ Ճակատենում գլխավոր խնդիրն արևային ջրատաքացուցիչների բացակայությունն է:

Կամ մեկ այլ օրինակ՝ 100 փեթակ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերին: Եթե հաշվի առնենք, որ նախկինում հիմնադրամը ռազմավարական նշանակության ճանապարհներ էր կառուցում նույն Սյունիքի մարզում, ապա թշնամու թիրխաում գտնվող բնակիչներին փեթակ բաժանելը, իհարկե, այնքան էլ լուրջ չէ:

Ընդհանուր առմամբ, հիմնադրամը, իհարկե, աշխատում է և գուցե նախկինից մնացած իներցիայով փորձում է ինչ-ինչ ծրագրեր իրականացնել, սակայն պետք է փաստենք, որ չկան այլևս նախկին մասշտաբները, իսկ հիմնադրամի հանդեպ հասարակության և հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցների վստահությունը բարձրացնելու ուղղությամբ նշանակալի քայլեր այդպես էլ չեն իրականացվել:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles