Էջմիածնում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը. Հատակին՝ ճեղքեր, պատերին ու առաստաղին՝ բորբոս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝

— արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, հատակին առկա են եղել ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս,

— սարքավորումները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,

— սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն և աշխատանքներ,

— սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,

— սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles