Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է ավտոմեքենա

ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։14-ին։ Այրվել են «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles