Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին օրը աշխատանքից ազատման դիմում է գրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել աշխատակազմի ղեկավար Անի Մխիթարյանը, ով նշանակվել էր Քրիստինե Գրիգորյանի օրոք, ասում էին՝ նրա ընկերուհին է։ ՄԻՊ գրասենյակից ասացին, որ Մանասյանը հասկացնել է տվել, որ Գրիգորյանի կադրերի հետ չի պատրաստվում աշխատել․ իր աշխատակազմն է ձեւավորելու՝ իր համար վստահելի ու մտերիմ մարդկանցից, չնայած կարծես թե նա ու Քրիստինե Գրիգորյանը նույն թիմից են եւ կիսելու բան չպետք է ունենային։ Անի Մխիթարյանն էլ դա նորմալ է համարել, դիմումը գրել։

Նշենք, որ Անի Մխիթարյանի կենսագրությունը ՄԻՊ կայքում այդպես էլ չհայտնվեց, նա մինչ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար դառնալը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) պետն էր։ Նա անցնում էր հայտնի «որդեգրումների գործով»՝ որպես մեղադրյալ, եւ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթներից մեկով»:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles