Թագուհի Թովմասյանին մի խումբ ՔՊ-ականներ պաշտպանել են, բայց ապարդյուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի Քաղպայմանագիր խմբակցությունը ուրբաթ օրը խմբակցության նիստ է հրավիրել, որի օրակարգում եղել է Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը՝ Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց նախաձեռնելու մասին։ Հիշեցնենք, որ Աղազարյանը 29 ստորագրություն էր հավաքել, որ հարցը քննարկվի խմբակցության նիստում։ Որքան էլ զարմանալի է, բայց Թովմասյանը բավականին աջակիցներ ունի ՔՊ-ում, նրան պաշտպանել են մեծ թվով ՔՊ-ականներ, դիցուք Վիգեն խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Մարիա Կարապետյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք։

Մեզ ասացին, որ նիստին ներկա մեկ տասնյակից ավելի պատգամավորներ փորձել են կանխել այդ գործընթացը, մեկն ասել է, թե միջազգային հանրությունը հերթական դեղին քարտը ցույց կտա մեզ: Մյուսը, թե` հանրային ավելորդ հուզում կառաջանա, երրորդն էլ, թե` չարժե կարեւորել տիկնոջը եւ այլն: Սակայն, քաղաքական որոշումն ընդունված է եւ քվեարկությամբ ՔՊ մեծամասնությունը հավանություն է տվել Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Ենթադրվում է, որ առաջիկայում նախագիծ կմշակվի, կդրվի շրջանառության մեջ, իսկ ՔՊ մեծամասնությունը փակ քվեարկությամբ Թովմասյանին կզրկի հանձնաժողովի նախագահի պաշոնից՝ ընդդիմությանն առաջարկելով այլ թեկնածու ներկայացնել։ Իսկ անվստահության հիմքում կդրվի այն, որ Թովմասյանը հանձնաժողովի հայտնի նիստում լռելյայն աջակցություն է հայտնել Էդգար Ղազարյանի այն հայտարարությանը, որ 2018-ի հեռափոխությունը թուրքադրբեջանական է»:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles