Վիկտոր Մնացականյանը նոր կուսակցություն է հիմնելու․

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ «Հրապարակը» զրուցել է նրա հետ։

— ՏԻՄ ընտրությունները քաղաքական գործընթաց են, պետք է քաղաքական կուսակցություն, որը Ձեզ առաջադրի, պետք է թիմ, ընդ որում՝ վարկանիշ ունեցող։ Ո՞ւմ հետ եք գնում ընտրությունների։

— Ինչպես ասում էր դասականը, Դուք շատ կհավանեք մեր ուրբաթները։ Դեռ շուտ է ասել, որոշներին Դուք ճանաչում եք, որոշներին չեք ճանաչում, բայց դրանք սրտացավ երեւանցիներ են, որոնք ինձնից ավելի շատ են անարդարությանը դեմ եւ ավելի ըմբոստ են, եւ, ամենակարեւորը՝ ամեն մեկն իր մասնագիտության մեջ մասնագետ է․ մեկը տրանսպորտի մասնագետ է, մյուսը՝ բազմաբնակարան շենքերի եւ այլն։ Օրենքն էլի բերեցին, սարքեցին այնպես, որ ես եւ իմ նման մարդիկ, որոնք երբեւէ չեն հետաքրքրվել քաղաքական պրոցեսներով, ստիպված են կուսակցություն գրանցել։

— Նոր կուսակցությո՞ւն եք գրանցելու։

— Բնականաբար։

— Գործող 100-ից ավելի կուսակցություններից որեւէ մեկը Ձեզ չի՞ համապատասխանում։

— Իրականում՝ ոչ, որովհետեւ ես առայժմ չեմ պատրաստվում խորքային քաղաքական պրոցեսների մասնակից դառնալ, ինչքանով էլ պրոցեսը քաղաքական է։ Այնքան են դժվարացրել, որ Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» դաշինք էին դրել անունը, բայց քաղաքական ուժեր էին մեջը, որովհետեւ ինքը սիրված կերպար էր, ինքը որպես ղեկավար էր հանդես գալիս, մեզ էլ խորհուրդ են տալիս, որ, օրինակ, անունը դնենք «Երեւանցիների կուսակցություն», բայց օրենքն արգելում է, որ տեղանուն կամ մարդու անուն լինի, բայց կարծում եմ՝ Դուք կհավանեք մեր ուրբաթները։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles