ՊՆ-ն պետք է զբաղվի զինված ուժերը պատերազմին նախապատրաստելով, իսկ սահմանապահ ֆունկցիան կատարեն սահմանապահ զորքերը

Օրերս կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ դեռևս 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ, բայց, քանի որ Լաչինի միջանցքը՝ ՀՀ-ն կապող միակ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թ ապրիլի 1-ը:

«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»,-ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, միակ փոփոխությունն այն է, որ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: «Մենք առաջարկով հանդես ենք եկել Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա նաև Ադրբեջանի կողմից»,-ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների:

Այս առնչությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես չգիտեմ ինչպես են դա պատկերացնում, ինչպես պետք է դա արվի, բայց ենթադրում եմ, որ Հայաստանը գնում է նրան, որ ինչպես բոլոր նորմալ պետություններում, սահմանը պահեն սահնմանապահ զորքերը: Բայց արդյոք մենք կհասնե՞նք այն իրավիճակին, որ Ադրբեջանի հետ չի լինի լարվածություն, կլինի առօյա ծառայություն: Չենք կարող ասել, որ մենք կունենանք այդ վիճակը: Այդ պարագայում շատ տրամաբանական կլինի, որ ՊՆ-ն զբաղվի զինված ուժերը պատերազմին նախապատրաստելով, իսկ սահմանապահ ֆունկցիան կատարեն սահմանապահ զորքերը»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, սահմանապահ ծառայության դերը գնալով մեծանում է վերջին տարիներին, դերակատարության մեծացում է տեղի ունենում. «Իրականում Սահմանապահ զորքերը Զինված ուժերի մասն են, պատերազմի ժամանակ Գլխավորր շտաբին են ենթարկվում, ԶՈւ կառավարման ուղղահայացին են ենթարկվում: Խաղաղ ժամանակ այո, առանձին են, բայց պատերազմի ժամանակ սահմանապահ զորքերը Զինված ուժերի զինված զորատեսակներից մեկնէ դառնում»,-ընդգծեց փորձագետը:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles