Հաստատվեց պաշտոնապես. ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայացուցիչը Քըլըչն է

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվում է հունվարի 14-ին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Սերդար Քըլըչի նշանակումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:«Հաստատել Սերդար Քըլըչին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ», — ասվում է փաստաթղթում:

Նշենք, որ նախօրեին հատուկ Քըլըչը հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտնի է դարձել անցյալ տարվա վերջին։

Այս գործընթացում հայկական կողմը ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը:Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles