Ճանապարհը շուտով կբացեն, բայց գիշատիչները կվերլուծեն այս հարձակումը ու կանցնեն նոր հարձակման. Իշխանյան

Այս օրերին երևաց, որ հնարավոր է հավաքել այնքան համերաշխություն, կամք ու հավատ, ինչքան ուզենք, ու դա է լինելու պաշարումներից ազատվելու, գիշատիչներին դնչկալ հագցնելու և գազանանոց վռնդելու հոսքը։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել արձակագիր Հովհաննես Իշխանյանը։ «5 օրվա մեջ թուրք-ազերի գիշատիչները պաշարեցին Արցախը Հայաստանին կապող առայժմ միակ ճանապարհը, Սահմանադրական դատարանը, կրթության նախարարությունը։

Այդ ընթացքում օկուպացված Նախիջևանից Հայաստանի վրայով ինքնթառիներ էր գնում-գալիս դեպի գիշատիչների ապաստան Ադրբեջան։ Մեկն էլ իրա սոկար կատուով (խեղճ փիսիկ) ու ֆուտբոլի խաղերով (խեղճ ֆուտբոլ) իշմար էր տալիս գիշատիչներին, թե ինչ անեն, ինչից զգոն լինեն։

Ճանապարհը շուտով կբացեն, բայց գիշատիչները կվերլուծեն այս հարձակումը ու կանցնեն նոր հարձակման։

Բայց այս օրերին նաև երևաց, որ հնարավոր է հավաքել այնքան համերաշխություն, կամք ու հավատ, ինչքան ուզենք, ու դա է լինելու պաշարումներից ազատվելու, գիշատիչներին դնչկալ հագցնելու և գազանանոց վռնդելու հոսքը, և առանց փրկիչ որոնելու, բայց բոլորս լինելով փրկիչ»,-գրել է նա։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles