Ավտովթար Կոտայքի մարզում․ «Շանգրիլա»-ի հարևանությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, «Շանգրիլա»-ի հարևանությամբ բախվվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը , վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles