Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական ընկերությունները 17 միավոր տեխնիկա են կորցրել

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական ընկերությունները 17 միավոր տեխնիկա են կորցրել՝ 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։

Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։

Կառավարությունը կփոխհատուցի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով տուժած ՀՀ ՊՆ-ի պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպություններին` վնասված գույքի դիմաց։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նշված տեխնիկան հնարավոր չի եղել դուրս բերել ռազմական գործողությունների գոտիներից և դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles