Հանձարարված է հնարավորինս խուսափել թեմայից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև կուսակցության իր ամենահավատարիմների և տեղեկատվական բլոկի պատասխանատուների հետ։ Իշխանական մեր աղբյուրը փոխանցում է, որ մասնավորաբար Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել՝ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված որևէ կոնկրետ մեկնաբանություն չանել՝ արտահերթ նիստից բացի, մնացյալ դեպքերում հնարավորինս թեմայից ուղղակի խուսափել։

Մեր ունեցած տեղեկության համաձայն, տեղեկատվական բլոկի պատասխանատուներին հանձնարարվել է հանրային լայն տիրույթներում արհեստական օրակարգերի միջոցով տարբեր թեմաներ շրջանառել։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ վերջին երկու օրերին իշխանություններն իրենց սպասարկող «ընդդիմադիր» հատվածի հետ 3-4 հանդիպում են ունեցել։

Ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկա օրերին տեղեկատվական դաշտում հակառուսական նոր ալիքի հերթական չափաբաժինն է բաց թողնվելու՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական ողջ ագրեսիան ռուս խաղաղապահների վրա բարդելու նպատակով»:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles