Թուրքական հետախուզությունը ձերբակալել է 44 մարդու՝ Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով

Ստամբուլում 44 մարդ է ձերբակալվել՝ իսրայելական Մոսադի օգտին լրտեսելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Կասկածյալները Թուրքիայում լրտեսական գործունեությամբ են զբաղվել Պաղեստինի քաղաքացիների, հիմնարկների և ոչ կառավարական կազմակերպությունների դեմ։

Ձերբակալվածների թվում է նաև 2007 թվականին ստեղծված Մասնավոր քննիչների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Իսմայիլ Էթիմոլուն։ Դեռևս ազատության մեջ գտնվող 13 անձանց նկատմամբ հետապնդումները շարունակվում են, ասվում է հաղորդագրության մեջ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կասկածյալներից տեղեկություն է ստացվել մասնավոր դետեկտիվ աշխատանքներին «խորհրդատվական» ընկերությունների որոշ աշխատակիցների գաղտնի մասնակցության մասին։ Բացի այդ, պարզվել է, որ պաղեստինցիների հասցեին, որոնց անձնական տվյալները փոխանցվել են Մոսադին, բազմաթիվ սպառնալիքներ են ստացվել և զրպարտչական արշավ է իրականացվել։

Անցյալ հոկտեմբերին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ թուրքական հետախուզությունը վերացրել է իսրայելական Մոսադի լրտեսների ցանց, որի մեջ եղել են 15 արաբ քաղաքացիներ։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles