Կապանում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել գազատար խողովակին և բռնկվել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 00։19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայիններ փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գործարանային փողոցի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:44-ին, մարվել՝ 01:26-ին: Այրվել է ավտոմեքենան

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles