Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը միջուկային զենք չի կիրառի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք չի օգտագործի Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին The New York Times-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Չեմ կարծում, որ նա (Պուտինը- խմբ․) միջուկային զենք կկիրառի», — մեջբերում է նրան ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու ռիսկը փոքր է։ Եթե ​​այդ փոքր ռիսկն արդարացվի, Ռուսաստանին կսպասեն հսկայական հետեւանքներ, ընդգծել էր Ստոլտենբերգը։

Նախագահ Պուտինն ավելի վաղ ասել էր, որ անիմաստ է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելը։ Պետության ռազմական դոկտրինի համաձայն՝ միջուկային զենքը կարող է օգտագործվել միայն ի պատասխան հենց Ռուսաստանին ուղղված միջուկային հարվածի։ Կամ ի պատասխան սովորական զենքի կիրառման, եթե պետության գոյությանը վտանգ է սպառնա։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles