Սյունիքի խնդիրները կսպասեն․ ինչո՞վ է զբաղված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը

Շարունակելով ներկայացնել ՔՊ լռակյաց պատգամավորներին՝ անդրադառնանք Նարեկ Ղահրամանյանին: Վերջին թեև իր կուսակից ընկերներից շատերի նման աչքի չի ընկնում բացակայությունների կատաստրոֆիկ թվերով, այնուամենայնիվ բացակայելով ընդամենը 2 անգամ՝ տվել է ընդամենը 1 հարց, ունեցել 0 ելույթ և հանդես եկել 0 օրենսդրական նախաձեռնությամբ:

Ինչ վերաբերվում է պատգամավորի հայտարարագրին, ապա այստեղ փոփոխությունները շատ ավելի դինամիկ են: 2020-ին նա հայտարարագրել էր 2019-ին ձեռք բերված Աուդի մակնիշի ավտոմեքենա, 3,000,000.00 կանխիկ դրամ, 1,557,600.00 դրամի եկամուտ:

2022-ին ներկայացված հայտարարագրում նա նշել է 2,300,000.00 դրամի չափով կանխիկ դրամ և 7,557,070.00 դրամի եկամուտ:

Ղահրամանյանը առավել հայտնի դարձավ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու օրերին, երբ հրապարակավ հայտարարում և գրեթե խոստանում էր իր ընտրողներին, որ մինչև երեկո ադրբեջանցիներն այդտեղից կհեռանան: Ինչպես գիտենք, ոչ միայն չհեռացան այլ նույնիսկ ամրացել են և հավակնում են էլ ավելի մեծ տարածքներ օկուպացնելուն:

Հաջորդ պիկանտ պատմությունը, որի կիզակետում հայտնվեց պատգամավորը, արձանագրվեց այն ժամանակ, երբ տեսախցիկները ֆիքսեցին, թե ինչպես է Ղահրամանյանը ԱԺ նիստի ժամանակ հեռախոսով խաղ խաղում։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles