Ստեփանակերտում առաջիկայում դրոնների լաբորատորիա կբացվի

Առաջին նման ուսումնական լաբորատորիան բացվել է 2021 թվականի ամռանը Դիլիջանում։ Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նպատակն է բացել դրանք ՀՀ-ի և Արցախի յուրաքանչյուր քաղաքում։

Մոտ ապագայում Ստեփանակերտում անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիա կբացվի: Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի առաջավոր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) ArMath դպրոցական ինժեներական լաբորատորիաների համակարգող Սեդրակ Վարդանյանը։

Առաջին նման լաբորատորիան (ArMath օդում) բացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։ Այստեղ թռչող սարքերի մոդելները ստեղծում են և՛ կուրսանտներ, և՛ սովորական վարժարանների աշակերտներ: Այստեղ գալիս են նրանք, ովքեր արդեն անցել են ինժեներիայի հիմունքները միջին դասարաններում ՝ սովորական ArMath լաբորատորիաներում։Սկզբնական փուլում նրանք սովորում են պատրաստի մոդելների հավաքելու վրա, հետո սկսում են սեփական մոդելներ ստեղծել, ընդ որում՝ իրենք են իրենց համար մոնտաժում ֆյուզելյաժը, թևերը և այլ մասերը։ Ստեփանակերտում լաբորատորիայի բացման մասին արդեն պայմանավորվածություն կա, հիմա դրա համար հրահանգիչներ են պատրաստում։ Այնուհետև նախատեսվում է նույնատիպ լաբորատորիա բացել Մարտակերտում։

«Սա` Արցախի վերաբերյալ, իսկ Հայաստանում պատրաստվում ենք նմանատիպ լաբորատորիաներ բացել Սիսիանում, Գորիսում և Կապանում, ինչպես նաև Գյումրիում, Վանաձորում, Թալինում։ Ես խոսում եմ առաջիկա ամիսների ծրագրերի մասին, հեռանկարում լաբորատորիաներ պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքում», — պարզաբանեց Վարդանյանը։

Բացի այդ, առաջիկայում 15 սովորական «վերգետնյա» ArMath լաբորատորիաներ կբացվեն Սյունիքի մարզի գյուղերում, այդ թվում ՝ Որոտանում, Ճակատենում…Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կրթական ծրագրերի ղեկավար Շամամ Գևորգյանն իր հերթին նշեց, որ և՛ նոր, և՛ գործող լաբորատորիաներում, բացի ռոբոտաշինությունից և 3D հաստոցներով աշխատելուց, կսկսեն ուսումնասիրել և հավաքել «խելացի» համակարգեր գյուղատնտեսության համար, այդ թվում՝ ջերմոցներ, թռչունների ինկուբատորներ և անասնագոմեր (կամ գոնե դրանց ուսումնական մակետները):Դրա համար առաջիկայում միությունը կհավաքի և կվերապատրաստի հրահանգիչների։ Բացի այդ, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ նախարարությունը կքննարկի ArMath լաբորատորիաներն օգտագործելու հնարավորությունը ոչ միայն ֆիզիկայի, մաթեմատիկայի և քիմիայի արտադասարանային, այլև հանրակրթական պարապմունքների համար, որտեղ հնարավոր կլինի գործնականում ստուգել մեխանիկայի, էլեկտրամագնիսական դաշտերի կամ ստերեոմետրիայի և եռաչափ պրոյեկցիաների գիտելիքները:

«ArMath» լաբորատորիայի և տեխնոլոգիական մրցույթների կազմակերպիչը UATE-ն է: Կազմակերպությանն աջակցում է ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև մասնավոր տեխնոլոգիական ընկերությունները։Լաբորատորիաներ են բացվում Հայաստանում, Արցախում և Ջավախքում (Վրաստան)։ Ոլորտի ասոցիացիաների և այլ երկրների կառավարությունների հետ գործընկերային ծրագրերի շրջանակում նման լաբորատորիաներ արդեն բացվել են Հնդկաստանում, Բանգլադեշում ու Եթովպիայում։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles