Գլխավոր Էջ Միջազգային Բաքու-Կազան չվերթի ինքնաթիռն Աստրախանի վրայով թռչելիս բախվել է ռադիոխափանումների և GPRS-ի աշխատանքի ընդհատումների
Բաքու-Կազան չվերթի ինքնաթիռն Աստրախանի վրայով թռչելիս բախվել է ռադիոխափանումների և GPRS-ի աշխատանքի ընդհատումների
Միջազգային3 Հունվար 2025 | 20:41
Բաքու-Կազան չվերթի ինքնաթիռն Աստրախանի վրայով թռչելիս բախվել է ռադիոխափանումների և GPRS-ի աշխատանքի ընդհատումների
AZAL ավիաընկերության Բաքու-Կազան չվերթի Embraer 190/195 քաղաքացիական ինքնաթիռը հունվարի 1-ին Աստրախանի վրայով թռիչքի ժամանակ բախվել է ռադիոխափանումների և GPRS-ի աշխատանքի ընդհատումների: Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով ավիացիայի աղբյուրին։
Ըստ անանուն աղբյուրի՝ օդանավը վերսկսել է բնականոն աշխատանքը միայն այն բանից հետո, երբ այն լքել է Աստրախանի օդային տարածքը։ Խափանումը համընկել են Աստրախանի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումների հետ. նշում է գործակալությունը:
AZAL-ը Բաքու-Կազան թռիչքներ է իրականացնում երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին: Չնայած վերջին չեղարկումներին, Կազանը մնում է այն սակավաթիվ ռուսական ուղղություններից մեկը, որը դեռևս սպասարկում է ավիաընկերությունը դեկտեմբերի 25-ի վթարից հետո:
Ռուսական լրատվամիջոցները ոչինչ չեն հայտնել այս միջադեպի մասին։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world