Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու
10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանություն նախապատրաստելու, ինքնիրավչության, այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, բնական գազի խողովակաշարերին միացում կատարելու, կանխամտածված սնանկության և կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ իրացման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի, համակարգչային հանցագործության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 5-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 17 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։