Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա։
Սիրիայում թուրքամետ հակակառավարական ուժերի խոշոր հարձակումը սկսվել է նոյեմբերի վերջին։
Նրանք հաշված օրերի ընթացքում իրենց վերահսկողության տակ վերցրեցին երկրի խոշոր քաղաքները, իսկ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մտան Դամասկոս։