Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իրականացվող բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմությանը հորդորել է չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ։ Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին նա ասել է կառավարության նիստից հետո հասարակությանն ուղղված ուղերձում։
«Մի քանի անգամ կոչ եմ արել դադարեցնել մեր քաղաքացիների անդորրը սադրանքներով խաթարել։ Եթե համարձակություն ունեք, հաշիվ տվեք կոռուպցիայի, գողության, ստացած կաշառքների, կատարված խախտումների համար, եթե երաշխավորում եք ընթացիկ քննության մեղադրանքը և ձերբակալվածներին, դուրս եկեք և բացահայտ ասեք։ Եթե մտադիր չեք դա անել, մի խաղացեք մարդկանց նյարդերի վրա։ Մի՛ ուղղեք մարգինալ ձախ կազմակերպություններին, որոնց կարգախոսներն ու մտածելակերպը որդեգրել եք, ոստիկանության դեմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալվեց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Իմամօղլուի