Անկարան սպասում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, ասվում է Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
Թուրքիայից հայտարարել են, թե Երևանի և Բաքվի միջև բանակցություններում դրական տեղաշարժեր կան։
Այդ երկրի անվտանգության խորհուրդը կարծում է, որ կայուն խաղաղությունը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր կողմերի շահերին։