Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի եզրափակչում են (տեսանյութ)

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարը:

Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը հաջող է հանդես եկել օղակների վարժության որակավորման փուլում` վաստակելով 14,000 միավոր: Նա դուրս է եկել եզրափակիչ:

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ հանդես է եկել հենացատկի վարժության որակավորման փուլում և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ՝ հավաքելով 14,483 միավոր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *