ՌԴ-ն պատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպմանը, այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի հենց նման անհրաժեշտությություն առաջանա։ Ռուսաստանը պատրաստվում է հանդիպմանը, ասել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստվում ենք հանդիպման, և այն կկազմակերպվի հենց որ դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել է նա մարտի 13-ին արված մեկնաբանությունում։

Ուշակովը նշել է, որ այդ թեման քննարկվում է ամերիկյան կողմի հետ, և այս պահին «շփումներ են ընթանում այլ մակարդակներով»։

«Հանդիպումը կամ հեռախոսազրույցը կարելի է բավականին արագ կազմակերպել, բայց առայժմ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել»,- պարզաբանել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *