Երևանը կաթվածահար վիճակում է: Բայց դե մենք սովոր ենք՝ ձյունը մայրաքաղաքում միշտ տեղում է անսպասելի, խեղճ քաղաքային իշխանությունն ի՞նչ անի, ո՞նց հասցնի մաքրել ձյունը: Ու ջհանդամ, որ Գագիկ Սուրենյանը մեկ շաբաթ է զգուշացնում էր եղանակի կտրուկ փոփոխման, առատ ձյան ու բքի մասին՝ մեր փողոցները մաքրող չկա, ավտոբուսների անիվներն էլ «քաչալ են»:
Հետևապես, ֆեյսբուքահայությունն էլ արձագանքում է կոլապսին համարժեք՝ հումորով: MediaHub-ն էլ դրանց ուշադիր հետևում է ու արձանագրում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյան.
«Բարեփոխված տրանսպորտ ոչ ձմեռային անվադողերով: Սա է բարեփոխիչների իրական պատկերացումների մակարդակը»:
Փաստաբան Վարազդատ Հարությունյան.
«Անհրթիռ СУ-երի ու անանվադող MAN-երի իշխանություն»:
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյան.
«Կենտրոնից տուն, որտեղ 2 ժամից ավել է հոսանք չկա, հասա այնքան ժամանակում, որքան ժամանակ հարկավոր է Գյումրի գնալու համար»
Լրագրող Արմինե Գևորգյան
«150 դրամ եք տալիս, դրա համար էլ կապրոնից ենանվադողերը,այ որ 300 լիներ ձմեռային կլիներ։ Քաղաքապետարանի վաղվա տեքստը»
Լրագրող Նարե Գնունի.
«Էդ, որ օրեր շարունակ զգուշացնում էիքձյուն ա տեղալու, ձմեռային անվադողերով երթևեկեք, հասկացանք..., բայց հարց ա ծագում
բա ինչի՞ ձեր ավտոբուսները ձմեռային անվադողով չեն…
Հետ բերեք էն գազելները, որոնց վարորդները գոնե չէին հրաժարվում սահմանված երթուղով վարել…»
Սեդա Ղազարյան
«Իմ հաղթահարած սարերին ավելացավ ևս մեկը. Նորքի բարձունք»:
Լրագրող Արմինե Բրսոյան.
«Եթե 300 դրամ վճարեին քաղաքացիները, ապա ձյունը կմաքրեի՞ք:
Թե ամեն դեպքում հույսը արևի աստվածներն են»
Լրագրող Անի Հովհաննիսյան.
«Հիմա բյուջեն նայես, կպարզվի տարեկան միլիոնների հասնող բյուջե են դուրս գրում աղ ու ավազի համար, բայց հենց ձյուն ա գալիս, լցնող չկա…»
Սննդագետ Դավիթ Պիպոյան.
«Ինչ խոսք, բոլորս ականատես եղանք, թե որքան են բարեփոխված քաղաքային կառավարման մեխանիզմները, շատ արդյունավետ և արագ կերպով մաքրվեց քաղաքը, վերջապես երկար֊բարակ տրանսպորտի թանկացումների դեմ խոսողները համոզվեցին, որ թանկացած տրանսպորտի շնորհիվ ոչ մի վայրկյան չդանդաղեց երթևեկությունը։ Մարդիկ վայելում են ձյունը, այլևս Ջերմուկում ու Ծաղկաձորում սուրճ խմելու կարիք էլ չկա։ Ահա թե ինչու եմ ես այսքան սիրում ձմեռ ու ձյուն»:
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան.
«Առավոտից ծառայության դուրս կգան ձնային պարեկները»
Նարինե Եղիկյան
«Մյասնիկյան պողոտան կարգին սահնակ քշելու տեղ է»
Նկարիչ Վահան Ռուբեն.
«0 աշխատանք ու լիքը 0 դիմացից թիվ կերած»:
Բժիշկ Արամ Խաչատրյան.
«Երևանի գիշերներում
Շունը տիրոջն է որոնում…»…