ՊՆ N զորամասի ճաշարանի հրդեհը մարվել է․ ճշտվում են հրդեհի բռնկման հանգամանքները․ ՊՆ

ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան:

Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:

Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, որ Գեղարքունիքում գտնվող Պաշտպանության նախարարության N զորամասերից մեկի ճաշարանն է վառվում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ մարեն հրդեհը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։ Ճաշարանը հին էր, և դեպքից խուսափել հնարավոր չէր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *