ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի։
«2009 թվականին նկարահանված ամերիկյան «Կամավորները» ֆիլմում պատմվում է, թե ԱՄՆ-ում ինչպես են ուղեկցում զոհված զինվորի աճյունը իր հայրենի քաղաքում հուղարկավորման համար: Բանակը, սովորական մարդիկ, պետության և տեղական մարմինների ներկայացուցիչները արարողակարգային ինչպիսի պատվի են արժանացնում՝ գիտակցմամբ, որ զինվորը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն իրենցից յուրաքանչյուրի այսօրվա և վաղվա օրվա:
Զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ` ակամայից մտաբերում ես «ազգային հերոսը հարկ վճարողն է» ամոթալի, կործանարար, կեղծ օրակարգը, գաղափարախոսությունը:
Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել…»,- գրել է Համբարձումյանը։