Որպես Երևան քաղաքի ավագանու անդամ՝ խստորեն դատապարտում եմ այս ճղճիմ գործելաոճը։ Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել;
«Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ։
Աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, ավտոբուսներում մարդկանց հետ վեճի են բռնվում ու ստիպում վճարել թանկացվող ոչ բարեփոխված տրանսպորտի համար։
Ոչ ոք, կրկնում եմ ոչ ոք իրավունք չունի մարդկանց ստիպել ու պարտադրել իրենց կամքին հակառակ գործողություններ անել։
Բոյկոտը շարունակում ենք միասնաբար ու համախմբված»,- նշել է նա: