MediaHub-ին որոշ ուշագրավ տեղեկություններ հայտնեցին Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի մասին: Նախ նշենք, որ Մհերը 2018 թվականի իշխանափոխությունից հետո ակտիվացած նիկոլական է, որը 2018 թվականից առաջ որևէ դրական բանով աչքի չի ընկել, գյուղում էլ առանձնապես դրական համբավ չի ունեցել և մշտապես սկանդալների ու կռիվների մեջ է եղել: Ի դեպ, մեզ պատմեցին, որ Մհեր Ախտոյանը եղել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի Թոխմախի Մհերի սանիկը,բայց ասացին, որ Սեդրակյանն այլևս երկար ժամանակ է շփում չունի Ախտոյանի հետ ու քավորություն չի անում նրան:
2018-ից հետո, սակայն, Ախտոյանն ու իր շրջապատը կտրուկ դարձել են նիկոլական և ՔՊ-ի մոլի աջակից, ինչը նկատելի է նաև Ախտոյանի ֆեյսբուքյան էջից: Հենց դրա հաշվին էլ Մհեր Ախտոյանը դարձել է Մերձավանի վարչական ղեկավար: Մեզ ասացին, որ վերջին շրջանում Մհերը մտել էր ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես Հայկ Սարգսյանի հետ սեղան նստող ու մտերմություն անող Չաղ Ռուստամ անունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի թևի տակ և նրա մարդկանցից էր համարվում: Ռուստամ Ստեփանյանը, հիշեցնենք, իշխանափոխությունից հետո աչքի է ընկել մի շարք քրեական պատմություններով, և հիմա էլ «նստած» է քրեական հեղինակություն Ֆազի սպանությունը պատվիրելու մեղադրանքով:
Քաղաքական առումով էլ, ասացին, Մհեր Ախտոյանին հովանավորում կամ, այսպես ասած, «կռիշավատ» է անում Աշխատանքի և սոցիալական հարցերի «կուլտուրական» ու «ինտելիգենտ» նախարար Նարեկ Մկրտչյանը, որը հենց Փարաքարից է և 2018 թվականից հետո իր տարածքում զբաղեցրած դիրքի հաշվին դարձել է «հարց լուծող» տղա:
Ի դեպ, գիշերվա միջադեպի ժամանակ, թեև Մհեր Ախտոյանը կիզակետում է եղել, բայց մեզ պատմեցին, որ երբ տեսախցիկով տեսել է, որ իրենց կողմից ծեծի ենթարկված անձինք արդեն զենքով են գալիս իրենց վրա, արագ թաքնվել է տան մեջ, որ կրակելիս իրեն չդիպչի: Արդյունքում, կրակոցներից զոհվել է իր հորաքրոջ տղան 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որի ծննդյան տարեդարձն էին նշում այդ օրը, և վիրավորել է Մհերի մերձավորներից մեկը:
Ի դեպ, Մհերին ցերեկը տեսել են գյուղում, ասացին ազատ շրջում էր, և, փաստորեն, իրավապահները նրան չեն տարել` որպես արյունոտ միջադեպի ակտիվ մասնակցի:
Վահե Մակարյան