Սոչիից Նամանգան չվերթն իրականացնող Uzbekistan Airways ինքնաթիռը մառախուղի պատճառով վայրէջք է կատարել Ֆերգանայի այլընտրանքային օդանավակայանում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը։
Նրա տեղեկություններով՝ մառախուղի պատճառով Ջիդդա-Նամանգան և Ստամբուլ-Նամանգան թռիչքները փոխվել են դեպի Տաշքենդ։
«Եղանակային անբարենպաստ պայմանների (մառախուղի) պատճառով Նամանգան միջազգային օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակումներ են մտցվել օդանավերի ժամանման և մեկնման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։