Ներողություն ենք խնդրում խառը մենամարտերի բոլոր երկրպագուներից․ Արթուր Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջատար, տիտղոսի հավակնորդ, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի եղբայրը՝ Արթուր Ծառուկյանը, սոցիալական ցանցերում անդրադարձել է UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտից հրաժարվելու փաստին։

«Ցավոք, մենք հրաժարվեցինք մենամարտից Արմանի վնասվածքի պատճառով։ Վերջին կիլոգրամները գցելիս է ի հայտ եկել վնասվածքը։ Ստիպված եղանք ընդունել բոլորիս համար ծանր որոշումը։ Ներողություն ենք խնդրում խառը մենամարտերի բոլոր երկրպագուներից։ Մեզ համար սա ավելին էր, քան պարզապես մենամարտ»,- գրել է Արթուր Ծառուկյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձնական քաշի նվազեցման ժամանակ  Արման Ծառուկյանը մեջքի վնասվածք է ստացել։ Արման Ծառուկյանին փոխարինել է բրազիլացի Ռենատո Մոյկանոն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *