103-ամյա Հրանտ պապը հիշում է` երբ է մեկնել ֆրոնտ, ինչպես է վիրավnրվել և որտեղ է նշել հաղթանակը

103-ամյա Հրանտ պապը Հայրենական պատերազմի մասնակից կենդանի լեգենդներից է, որ այսօր ապրում է Հայաստանում՝ մեր կողքին։

Ավելի քան մեկ դար ապրած Հրանտ պապը ամուր կանգնած է իր ոտքերին, հիշում է՝ ինչպես է մեկնել ֆրոնտ, որտեղ է ծառայել, որտեղ է մասնակցել ֆաշիզմի դեմ պայքարին և ինչպես է վիրավորվել Պրահայի մատույցներում։

Նա մեզ հետ զրույցում կիսվել է իր հիշողություններով, տպավորություններով, խոսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մասին, որի լուրն ինքը իմացել է հոսպիտալում։ Այդ օրը մի լավ խմել են և տոնել հաղթանակը։

Նա մասնագիտությամբ ճարտարապետ է, Հայաստանում մի շարք կարևոր շենքերի նախագծմանն է մասնակցել, այժմ ապրում է Երևանում, դստեր հետ, պետությունից ստանում է թոշակ և պատվովճար, ու որևէ բանից էլ չի դժգոհում՝ մեզ հետ զրույցում մշտապես ժպիտը դեմքին էր, առույգ և բարձր տրամադրությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *