Երևանի ՋԷԿ-ում արագիլը դիպել է էլեկտրալարերին, ինչից հրդեհ է բռնկվել

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գործող «Երևանի ջերմաէլեկտրակենտորն» ՓԲԸ-ում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, նշված ՓԲԸ-ի տարածքի խոտածածկ հատվածում բռնկված կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցներն ու անվտանգության ծառայողները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարել այն։ 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ընդհանուր այրվել է 3 հեկտար չոր խոտածածկ տարածք, փայտե կառուցատարրերը և ՓԲԸ-ի կողմից շահագործվող փայտե տնակ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ հրդեհի պատճառը եղել է այն, որ այդ հատվածով անցնող բարձր լարման էլեկտրասյան վրա անցկացված էլեկտրալարերին է դիպչել արագիլը, ինչն ըստ մասնագետների «դուգա» է տվել ու հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հրշեջները հայտնաբերեցին նաև մոխրացած արագիլին։

11:52 22/08/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գ
Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:Ծանրամարտի Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային պայքարում Եվրոպայի Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am