Վիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է Ավինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հերթական տեսանյութն է հրապարակել Վիեննայի փողոցներից։

Նա, մասնավորապես, ցուցադրել է Վիեննայի փողոցներն ու նշել. «Ակնհայտորեն Վիեննայում գիշերվա ընթացքում ինչ-որ մի magic է տեղի ունեցել և «չլմփ-չլմփ»–ներն այլևս չկան, ձյունը կուտակված է ճանապարհների եզրերին։ Թե դա, ինչպես է հաջողվել, հայտնի չէ մեզ։

Պետք է ասեմ նաև, որ փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խուճապ, ոչ մի խցանում, ոչ մի անհարմարություն, ոչ մի դիսկոնֆորտ։ Վիեննայում մշտական բնակչությունը կազմում է 2 միլիոն մարդ, Վիեննան կրկնակի մեծ է Երևանից, բնակչությունն էլ կրկնակի ավել է։ Միայն հոկտեմբերին Վիեննա այցելել է 1.800.000 զբոսաշրջիկ, ենթադրվում է, որ հիմա՝ նոյեմբերին, մի քիչ ավելի շատ են զբոսաշրջիկները, որովհետև Վիեննա մարդիկ գալիս են հատկապես նոյեմբերին Սուրբ ծննդյան զարդարանքները վայելելու։

Հիմա այս քաղաքում կա 2 մլն բնակիչ և ամսական 2 միլիոն զբոսաշրջիկ։ Թե ինչպես են տեղավորվում, մենք չենք կարող անգամ կռահել, ինչպես է դա կազմակերպվում, չեն կարող անգամ հեռավոր մեր մտքի ծայրում պատկերացում ունենալ»։

Նշենք, որ Աննա Հակոբյանը վերջին շրջանում պարբերաբան անդրադառնում է Երևանում խցանումների խնդրին և քննադատության քաղաքային իշխանություններին այդ խնդրի լուծումը չգտնելու մեջ։

02:05 27/11/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Փաշինյանի քննադատությունից հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոմատներով պարի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» հայտարարություն է տարածել։«Հաշվի առնելով Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am