Պատրաստ ենք սառեցնել ռшզմական գործողությունները ներկայիս ռшզմաճակատի գծում. Զելենսկի

Պատրաստ ենք սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս ռազմաճակատի գծում, քանի որ դա հակամարտությունն ավարտելու «իրատեսական» ճանապարհ է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Fox news-ին տված հարցազրույցում:

«Այո՛: Այժմ մենք պետք է սառեցնենք, և ես կարծում եմ, որ սա այս պատերազմին վերջ տալու իրատեսական ճանապարհն է: Մենք դա անվանում ենք «կրակի դադարեցում» կամ «սպանությունների դադարեցում», ինչպես ասում է նախագահ Թրամփը: Սառեցնել և կանգնեցնել: Եվ, անշուշտ, սա նվազագույնն է, որ մենք այսօր ակնկալում ենք Ռուսաստանից: Այնուհետև, իհարկե, մենք կդիմենք ԱՄՆ նախագահին և եվրոպացիներին ու կխնդրենք անվտանգության երաշխիքներ: Բայց ամենակարևորը խաղաղությունն է: Ինչպես նաև անվտանգությունը»,- ասել է Զելենսկին:

Նա ընդգծել է, որ կարևոր է չվախենալը, որ օկուպացիան կվերադառնա, ագրեսիան կվերադառնա, սպանությունները կվերադառնան, քանի դեռ մենք սա չենք կանգնեցրել:

«Եվ հենց այդ պատճառով էլ՝ հակամարտության սառեցում և բանակցություններ: Ինչպես նաև անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգներից և օգնություն մեր գործընկերներից՝ մեր կյանքը վերականգնելու համար: Մեզ անհրաժեշտ է, որ իրենց տները կորցրած և արտասահմանում գտնվող 9,5 միլիոն մարդիկ վերադառնան Ուկրաինա՝ պարզապես ապրելու և իրենց երկիրը կառուցելու համար»,- ասել է Զելենսկին:

01:34 22/10/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Նախաձեռնությունը մշակվել է Անն
Օրենսդրական այն նախաձեռնությունը, որը ներկայացրել են գործընկերները, մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ն Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am